Սերենա Ուիլյամսն առաջին հաղթանակն է տարել ԱՄՆ բաց առաջնությունում
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկելUS open-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի մեկնարկում Սերենա Ուիլյամսը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով:
Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերան կավարտի ԱՄՆ բաց առաջնությունից հետո:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը ռուս Դանիել Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:
Կարծիքներ