Հրշեջները մարել են Արթիկի բամբակի գործարանում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Արթիկի բամբակի գործարանում բռնկված հրդեհը

Քաղաքացին փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի բամբակամանվածքային արտադրամասում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսաացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։ Մոտ 15 քմ տարածքում մասամբ այրվել է կուտակած բամբակ (մոտ 300 կգ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում