Քննարկվում է 50․000 դրամ սոցիալական կրեդիտ իրացնելու հարցը

Քննարկվում է 50․000 դրամ սոցիալական կրեդիտ իրացնելու հարցը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել սոցփաթեթների վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50․000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը:

«Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ:

Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն առաջարկներ և մենք էլ կաշխատենք քաղաքացիներին հասցնելու այս հրաշալի հնարավորությունից օգտվելու կարևորությունը և շահավետությունը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում