Ալմաթիում «Ան-26»-ի վթարի արդյունքում չորս մարդ է զոհվել

Ալմաթիում «Ան-26» ռազմական ինքնաթիռի կործանման արդյունքում չորս մարդ է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող վեցից երկուսը ողջ են մնացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի վաղ Ալմաթիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հաստատել էր «Ան-26» ռազմական ինքնաթիռի կործանումը:
«Ժամը 17:20-ին կապը Նուր-Սուլթանից Ալմաթի թռնող «Ան-26» ինքնաթիռի հետ կորել էր: Վայրէջք կատարելիս ինքնաթիռն ընկել էր թռիչքուղու սկզբնամասում»,- «Ինտերֆաքս»-ին հայտարարել են մամուլի ծառայությունում:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում վեց մարդ է եղել:
Կարծիքներ