Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Այսօր՝ ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Հոդվածով նախատեսվում է պատիժ՝ 4-8 տարի ժամկետով։
Կարծիքներ