«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսական իրագործելի՝ ի նպաստ երկրի ծրագրեր
«Առաջիկա ընտրություններին ընդառաջ կարեւոր մի բան նշենք. նախընտրական ծրագրերում եթե չլինի առաջադրված տնտեսական ռեալ ծրագիր ու այդ ծրագիրն իրագործելու ռեալ հնարավորություն, մնացած քայլերը՝ մշակութային, կրթական, անվտանգային ու պաշտպանական, չեն ձեռնարկվելու։ Այս ընտրություններում շատ կարեւոր կլինի ուշադրություն դարձնել մեկ հանգամանքի. արդյո՞ք ուժերը կունենան Հայաստանը սեփական ոտքերին ամուր կանգնեցնելու տնտեսական-արդյունաբերական ծրագիր, թե՞ կշեշտադրեն դարձյալ արագ «փող բերող» առեւտրի, դրանից բխող հայ-թուրքական հարաբերությունների իբր անհրաժեշտության գործոնը՝ վտանգելով թե՛ մեր գյուղատնտեսության ոլորտն ու ներքին արտադրողին եւ թե՛ անվտանգային համակարգը։ Այլ կերպ՝ մեկ նշաձող է պետք՝ այդ ուժերի համար կապիտալը հայրենիք ունի՞, թե՞ ոչ։ Ու որպեսզի հանկարծ չասվի այն անհեթեթ «թեզը», թե ինչ կապ ունի զուտ տնտեսությունը անվտանգային խնդրի հետ, եւ մենք էլ ստիպված նորից ու նորից չհնչեցնենք հակադարձումը, թե զուտ տնտեսություն չի լինում, մի օրինակ բերենք։ Այն մեր հարեւան երկրից է՝ Վրաստանից, երբ իբր զուտ էներգետիկ ու բնապահպանական հարցը վերածվել է աշխարհաքաղաքական լուրջ հարցի...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ