Ռազմավարական սխալ էր. Լավրովը`Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության համապարփակ շրջադարձը դեպի Արևմուտք սխալ էր, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ Ռուսաստանը դարձավ Խորհրդային Միությունից դուրս ինքնիշխան պետություն, Ռուսաստանի ղեկավարությունը, ցավոք, կարծում էր, որ այսպես կոչված արևմտյան քաղաքակրթության դռները բաց են իր առաջ, և որ մնացած ամեն ինչ կարևոր չէ: Սա ռազմավարական սխալ էր, որն այժմ խոստովանել են բոլորը, այդ թվում՝ պետական մակարդակով»,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ սխալը լավ դաս է ծառայել Ռուսաստանի ներկայիս ղեկավարության և ներկայիս սերնդի համար։
Կարծիքներ