Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա

Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարել Եվրոպա

Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ մատակարարել։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շարունակում ենք գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով։ Կար երկու խողովակաշարային համակարգ. դրանցից մեկը ուկրաինական կողմը փակել է։ Թողեց միայն մեկ խողովակաշարային համակարգ: Դրանից գազը Եվրոպա է գնում։ Եվրոպական սպառողը ստանում է այդ գազը»,- ասել Է Պուտինը։

Պուտինը նաև նշել է, որ եվրոպացի սպառողները ռուսական գազը ստանում են նաև թուրքական հոսքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում