Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 15 մարդ վիրավորվել է

Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 15 մարդ վիրավորվել է

Առնվազն 15 մարդ վիրավորվել է Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստան նահանգում պայթունների հետևանքով։ Այս մասին հայտնել է Dawn թերթը։

Ըստ աղբյուրի՝ վերջին մեկ օրվա ընթացքում նահանգում ձեռքի նռնակների կիրառմամբ հինգ հարձակում է գրանցվել։ Հարձակումների թիրախները, ենթադրաբար, եղել են Պակիստանի իրավապահների և անվտանգության ուժերի անդամները, որոնք եղել են միջադեպերի վայրերում։

Առայժմ տարածաշրջանում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում