Ճապոնիայում հարցվածների մեծ մասը կողմ է արտահայտվել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։
Ճապոնիայի բնակիչների մեծ մասն անհրաժեշտ է համարում բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին են վկայում կիրակի օրը հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել է ազգային Asahi թերթը ։
Ըստ այդ տվյալների՝ հարցվածների 62%-ն այս կամ այն չափով արտահայտվել է Ճապոնիայի պաշտպանունակության հետագա ամրապնդման օգտին։ Դրան դեմ է արտահայտվել հարցվածների միայն 12%-ը։
Միաժամանակ հարցման մասնակիցների 39%-ը կարծիք է հայտնել, որ Տոկիոն չպետք է ձեռնպահ մնա պոտենցիալ թշնամու տարածքում գտնվող բազաների վրա հարձակվելու հնարավորությունից, եթե Ճապոնիայի վրա հարձակման վտանգ կա։
Կարծիքներ