Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով ութ մարդ է զոհվել

Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով ութ մարդ է զոհվել

Տեխաս նահանգի Ալեն քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով շաբաթ օրը մի քանի մարդ է մահացել։ Fox News-ի տվյալներով ՝ կրակողը մահացել է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Allen Premium Outlets առեւտրի կենտրոնում։ Շենքում գտնվողներից մեկը պնդում է, որ մոտ 30 կրակոց է լսել։ Կրակողը վնասազերծվել է ոստիկանների կողմից.

Իր հերթին CNN-ը , վկայակոչելով ոստիկանությանը, ավելի ուշ հայտնել է, որ միջադեպի հետևանքով ութ մարդ է մահացել։ Նրանցից 6-ը մահացել են տեղում, եւս երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։

Յոթ մարդ հոսպիտալացվել է, նրանցից երեքի վիճակը ծանր է։ Կրակողի դրդապատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում