Մեկնարկել են բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումները
Հայաստանի բասկետբոլի առաջնությունում մեկնարկեցին փլեյ-օֆֆի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ¼ եզրափակիչի առաջին խաղում մրցեցին «Արարատ»-ը և«Գյումրի»-ն: Առաջին քառորդի հենց մեկնարկից «Գյումրի»-ն առավելություն ստացավ, որպահպանեց ամբողջ 10 րոպեների ընթացքում: Կեսն ավարտվեց 41:20 հաշվով հօգուտ «Գյումրի»-ի: Երկրորդ քառորդում «Գյումրի»-ն առավելությունը հասցրեց 15 միավորի տարբերության` 65:50:
Երրորդ և վերջին քառորդներում «կապույտները» պահպանեցին միավորների առավելությունը,թեպետ գյումրեցիները չորրորդ քառորդում վաստակեց միայն 9 միավոր: «Գյումրի»-ն հաղթեց 99:89 հաշվով:
Հանդիպման MVP-ն (ամենաարժեքավոր բասկետբոլիս) «Գյումրի»-ից Հայկազ Գրիգորյանը, ովվաստակեց 26 միավոր, 12 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար, մեկ քառորդ եզրափակչում գտնվող թիմերը պետք էհասցնեն իրենց հաղթանակների թիվը 3-ի: «Գյումրի»-ն այժմ ընդհանուր հաշվում առաջ է 2:1 հաշվով:
Կանոնավոր մրցաշրջանի առաջին և երկրորդ թիմերը ինքնաբերաբար դուրս են գալիսկիսաեզրափակիչ: «Ուրարտուն» ու «Էրեբունին» արդեն ապահովել են իրենց տեղը լավագույնքառյակում, սակայն կանոնավոր առաջնության իրենց վերջին խաղում կվիճարկեն առաջին ևերկրորդ հորիզոնականները: Այս հանդիպումը կկայանա մարտի 12-ին:
Կարծիքներ