Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում

այաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականնայս օրերին մասնակցում է Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին,որտեղ հանդես է գալիս 18 երկրի ներկայացուցիչ:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայ մարզիկներից երեքնարդեն հաղթանակ են տոնել իրենց առաջին մենամարտերում: 57 կգ քաշային ՄանվելՊետրոսյանը հաղթել է Կոսովոն ներկայացնող Դիոն Կոնուշևիչին, 60 կգ քաշային ԷրիկԻսրայելյանը պարտության է մատնել Մակեդոնիան ներկայացնող Ալու Էնեսին, իսկ 71 կգ քաշայինԳարիկ Անթանոսյանը առավելության է հասել վրացի Գիվի Տոդուայի նկատմամբ: Ընդ որումԱնթանոսյանը երրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին: Մարտի 10-ի  երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, որի մրցակիցըՍերբիան ներկայացնող Մարկո Միզուրիցան է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում