Վիրավոր վիճակում հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված լորաճուռակ

Վիրավոր վիճակում հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված լորաճուռակ

Մայիսի 8-ին՝ ժամը 18։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր լորաճուռակ է (գրացված է ՀՀ Կարմիր գրքում):

Փրկարարները բռնել են թռչունին և տեղափոխել Երևանի Կենդանաբանական այգի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում