ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ջանիկ Սահակյանը պարտվեց մեկնարկում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մրցեց Ուկրաինայից Յելմիր Բավիևի հետ և պարտվեց:
Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի հայ բռնցքամարտիկներից մյուսը` Նարեկ Զախարյանը (71կգ), ով որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ:
Եվ երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն, ով ուժերը կչափի Մոլդովայից Քոսիան Դմիտրիի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:
Մայիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակն է տոնել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին:
Կարծիքներ