Փաստորեն` մոտ 500 հոգի է, որ համարյա ամեն օր այս քաղաքի երթևեկությունը վերածում են դժոխքի. Իոաննիսյան

Փաստորեն` մոտ 500 հոգի է, որ համարյա ամեն օր այս քաղաքի երթևեկությունը վերածում են դժոխքի. Իոաննիսյան

Փաստորեն, մոտ 500 հոգի է խորհրդարանական ընդդիմության կոչով պատրաս առավոտները դուրս գալ փողոց։ Մոտ 500 հոգի է, որ համարյա ամեն օր այս քաղաքի երթևեկությունը վերածում են դժոխքի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ գրելով.

«Երեկ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց աառավոտյան 8։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Այսօր ժամը 8։15-ին այդ հրապարակում կար 553 մարդ` ներառյալ ոստիկաններն ու լրագրողները։

Հաշվարկը, ինչպես միշտ, արել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»` օդից նկարելու ու մեկ առ մեկ բոլորին հաշվելու միջոցով։

Փաստորեն, մոտ 500 հոգի է խորհրդարանական ընդդիմության կոչով պատրաս առավոտները դուրս գալ փողոց։ Մոտ 500 հոգի է, որ համարյա ամեն օր այս քաղաքի երթևեկությունը վերածում են դժոխքի։

Հ.Գ. Միշտ հետաքրքիր էր, թե առավոտները քանի՞ մարդ է փողոց հանում ընդդիմությունը։ Բայց եթե միշտ դրանք տարբեր տեղերում միաժամանակ տեղի ունեցող ակցիաներ էին (և հաշվել չէր լինում), այսօր ընդդիմությունը բոլորին հրավիրեց մեկ վայրում, ինչը բացեց հաշվելու հնարավորությունը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ժամը 08:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում եղել է 553 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում