Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ, շնորհավո՛ր ծնունդդ, Հայկո ջան. Ալեն Սիմոնյան
Օգոստոսի 25-ը Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրվա կապակցության գրառում է արել «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր:
Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:
Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Կարծիքներ