Զախարովան անդրադարձել է Դուրովի ձերբակալմանը
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում ձերբակալվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի օդանավակայանում, երբ նա դուրս է եկել իր անձնական ինքնաթիռից:
Տեղի ունեցածին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, թե ինչպես 2018 թվականին 26 ՀԿ-ներից բաղկացած խումբը դատապարտել էր «Տելեգրամ»-ն արգելափակելու ՌԴ դատարանների որոշումը:
«Ինչ եք կարծում, նրանք այս անգամ կդիմե՞ն Փարիզին և կպահանջե՞ն ազատ արձակել Դուրովին, թե՞ լեզուները կուլ կտան», - հարցրել է Զախարովան՝ հրապարակելով իր մատնանշած ՀԿ-ների ցանկը։
Կարծիքներ