ԱՄՆ դաշնային կառավարությունը 950 000 դոլար աջակցություն կհատկացնի Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը
ԱՄՆ Կոնգրեսում հայկական խմբի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը 2022-ի ֆինանսավորման օրինագծով նախատեսել է 950 000 դոլար տրամադրել Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի կառուցմանը ու զարգացմանը: Համապատասխան կետը ներառված է համապատասխան փաստաթղթում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այդ ֆինանսավորման շնորհիվ դաշնային կառավարությունը կդառնա նահանգի, տեղական ինքնակառավարման և մասնավոր սեկտորի գործընկերը այդ մշակութային կարևոր հաստատության կառուցման հարցում: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել իմ ամերիկացի հայ ընտրողների հետ՝ հանուն ճանաչման և արդարության, և այդ միջոցներով մենք կկարողանանք երաշխավորել, որ դժվարություններով անցած հույսի, համառության ու նոր մեկնարկի պատմությունները կպատմվեն ապագա սերունդներին»,- գրել է Ադամ Շիֆը:
Դեռ այս տարվա մայիսին The Los Angeles Times-ը հայտնել էր, որ Գլենդելի հայ-ամերիկյան թանգարանը նահանգային գանձարանից կարող է ստանալ 5 մլն դոլար, որպեսզի կարողանա փակել թանգարանի կառուցման ծախսերը:
Կարծիքներ