Բուրյաթիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Բուրյաթիայի Կուրումկանսկի շրջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցնցումները չեն զգացվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությունը։
«Ռուսաստանի Բուրյաթիայի Հանրապետության համար տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:56-ին Կուրումկանսկի շրջանի տարածքում 5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Կուրումկանսկի շրջանի Ուլյունխան գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել, կենսապահովման հաստատությունները նորմալ աշխատում են։
Կարծիքներ