Արթուր Առուշանյանը Բուլղարիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Արցախցի Արթուր Առուշանյանը դեկտեմբերի 4-5-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կմասնակցի Կիոկուշին կարատեի KWU վարկածով Եվրոպայի առաջնությանը: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Նա կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչ ԵԱ-ում:
Առուշանյանը, հիշեցնենք, վերջերս Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունում հռչակվել էր չեմպիոն:
Կարծիքներ