Թուրքիայում հոսպիտալացվել է կապիկի ծաղկի վիրուսի կասկածով առաջին պացիենտը
Թուրքիայի Զաքարյա շրջանում կարանտինի է ենթարկվել Սենեգալի քաղաքացի՝ կապիկի ծաղկով վարակվելու կասկածանքով։
Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, նրա մաշկի վրա գոյացած բշտիկները մեծացրել են կապիկի վիրուսի կասկածները, և նա հոսպիտալացվել է Զաքարիայի կենտրոնական հիվանդանոց։
Նոր մոլեգնող վիրուսի ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մեջքի և մկանների ցավ, այտուց, թուլություն, հոգնածություն, մաշկային բշտիկներ, հազ, քթի հոսք և տենդ: Այս հազվագյուտ վիրուսը կարող է փոխանցվել մարդկանց սերտ շփման և նաև կենդանիների միջոցով:
Հիշեցնենք՝ Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր:
Կարծիքներ