Շիրակի մարզում բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար դաժան ծեծի են ենթարկել դպրոցի երեխաներին
Օգոստոսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված ուսումնական հաստատություն են մեկնել ոստիկանության ծառայողները։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ և նշված ուսումնական հաստատության անվանումն աղբյուրը չի հայտնում։
Կարծիքներ