Արթիկի ոստիկանները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել

Արթիկի ոստիկանները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Արթիկի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մարտի 23-ին կասկածվողը Արթիկ-Նոր կյանք ճանապարհից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում