«Սպայկայի» անվադողերը՝ դեպի սահման
«Սպայկա» բեռնափոխադրման ընկերությունը սահմանամերձ գոտի է ուղարկել ավելի, քան հազար անվադող: Freenews.am-ը պարզեց, որ ընկերությունը պարբերաբար սահմանամերձ գոտիներ է ուղարկում իր կողմից շահագործվող բեռնափոխադրողների անվադողերը, ինչպես նաեւ ջերմոցային արտադրանք: Ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի խոսքերով. ««Սպայկան» միշտ բանակի կողքին է եւ այս պահին, երբ անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությունը դարձավ ավելի հրատապ, իրենք արագ կազմակերպեցին անվադողերի բեռնափոխադրումը»: Կարեն Բաղդասարյանը նաեւ պատմեց, որ երկու տարի առաջ, նույն Տավուշի սահմանամերձ շրջանում կրակահերթի տակ էին հայտնվել իրենց մեքենաները, որի ընթացքում թշնամու գնդակը անցել էր վարորդներից մեկի քունքից 5սմ հեռավորության վրա, վերջինս բարեբախտաբար փրկվել էր, սակայն դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ: Այդպիսով, ընկերությունն առանձնահատուկ լավ է հասկանում՝ թնամու դիտակետի տակ լինելու վտանգը եւ իրենց համար հատկապես կարեւոր էր այդ շրջանի սահամանամերձ գոտուն որեւէ կերպ օգնելը: Հիշեցնենք, որ անվադողերը սահմանամերձ շրջան ուղարկելու մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նաեւ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Կարծիքներ