Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 30-ին ստորագրել է «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրագրերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
Կարծիքներ