Ռուսաստանի քաղաքներից մեկում տեղի է ունեցել երեխաների զանգվածային թունավորում

Ռուսաստանի քաղաքներից մեկում տեղի է ունեցել երեխաների զանգվածային թունավորում

Բուրյաթիայի Հանրապետությունում զանգվածային թունավորում է տեղի ունեցել Գուսինոօզյորսկ քաղաքի սրճարաններից մեկում։ Այդ մասին տեղեկացում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն։  

«Տուժածների մոտ առկա է սուր աղիքային վարակ։ Ախտանիշները նույնն են՝ որովայնի ցավ, սրտխառնոց և բարձր ջերմություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ սննդի օբյեկտում ընդհանուր առմամբ թունավորվել է 22 մարդ, որոնցից 13-ը երեխաներ են։ Տասը քաղաքացի, այդ թվում՝ ութ անչափահաս, հոսպիտալացվել են։ Մնացածը բուժվում են տնային պայմաններում։

Միջադեպի առնչությամբ հանրապետության դատախազությունը հետաքննություն է անցկացնում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել Դաղստանի Բույնակսկում ջրից զանգվածային թունավորման մասին։ Քրեական գործ էր հարուցվել «Բույնակսկվոդոկանալ» մունիցիպալ միասնական ձեռնարկության դեմ։ Այդ ֆոնին քաղաքապետ Իսլամուդին Նուրգուդաևը, ով քաղաքը ղեկավարում էր 2017 թվականից, վաղաժամ հրաժարական տվեց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում