Մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 850 բեռնատարներ մտել են Գազա
Ավելի քան 850 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ մինչ այժմ մտել են Գազայի հատված։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող մամուլի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։
Նրա խոսքով, իրենք առաքել են սնունդ, դեղորայք, կացարանների սարքավորումներ, վրաններ, ժամանակավոր տներ, ջուր։
«Բեռնատարները կարող են մեծ նշանակություն չունենալ, բայց խոսքը գնում է մոտ 6 հազար տոննա սննդի, 2,5 հազար տոննա տարբեր բժշկական սարքավորումների մասին», - ավելացրել է Կոնրիկուսը:
Կարծիքներ