Պեսկովը նշել է Ուկրաինայի ապառազմականացման հարցով ՌԴ հատուկ գործողության ժամկետները
Ուկրաինայի ապառազմականացման ՌԴ հատուկ գործողության ժամկետը կորոշվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և կախված կլինի դրա արդյունավետությունից, նպատակահարմարությունից:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեկնաբանելով գործողության նպատակը՝ Պեսկովը հայտարարել է, որ դա Ուկրաինայի ապաազգայնականացումն է, ինչպես նաև Կիևի ռազմական ներուժի չեզոքացումը։
Նա հավելել է, որ գործողությունը, որն իրականացնում է Ռուսաստանը, ունի իր նպատակները, և դրանց պետք է հասնեն: «Բոլոր որոշումներն ընդունված են, և նպատակները կիրականացվեն»,- ասել է Պեսկովը:
Ընդ որում՝ նա հնարավոր է համարել, որ Պուտինի և Զելենսկու բանակցությունները հնարավոր են, եթե Ուկրաինան պատրաստ լինի խոսել անվտանգության ոլորտում Մոսկվայի մտահոգությունների մասին:
Կարծիքներ