Ինչու Ռեալը 2017-ին չգնեց Մբապեի տրանսֆերը․ հայտնի են դարձել մանրամասներ
Հայտնի է դարձել, թե ինչու «Ռեալը» չգնեց հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը 2017 թվականին։ Մբապեն հիմա խաղում է «Պարի Սեն Ժերմենում», ուր տեղափոխվել է հենց այդ տարի «Մոնակոյից»։
Cadena SER-ը գրում է, որ «Մոնակոն» այդ ժամանակ ֆրանսիացի հարձակվողի համար պահանջել է 180-200 միլիոն եվրո։ «Ռեալում» կարծել են, որ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը, որի կազմում կան Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման և Գարեթ Բեյլը, չպետք է այդպիսի մեծ գումար վճարի երիտասարդ խաղացողի համար։
Մադրիդյան ակումբում նաև կարծել են, որ Մբապեի տեղափոխությունը կարող է ազդել Մարկո Ասենսիոյի աճի վրա։
Այդ ժամանակ «Ռեալը» մտածել է նաև Ուսման Դեմբելեի տրասնֆերը գնելու մասին, որն այդ ժամանակ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդում։ Մադրիդյան ակումբում կարծել են, որ Մբապեն ու Դեմբելեն գրեթե նույն խաղամակարդակի ֆուտբոլիստներ են։ Ուսմանը հանդես էր գալիս «Բորուսիայում», որի հետ «Ռեալը» մշտապես լավ հարաբերություններ է ունեցել։
Երեկ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո կպահանջի Կիլիան Մբապեի տրանսֆերի համար ամռանը։ Ընթացիկ մրցաշրջնաում նա Լիգա 1-ում անցկացրել է 21 խաղ, խփել է 16 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։
Կարծիքներ