Նորվեգիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Նորվեգիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, որը ստացել է Վ.1.525 անվանումը Այն կարող է սովորականից ավելի վարակիչ լինել, այսօր՝ փետրվարի 18-ին հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը:
«Նոր շտամը, որն ընդհանուր գծեր ունի ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան տարբերակի հետ, հայտնաբերվել է Նորվեգիայում փետրվարի 17-ին», – նշել է հեռուստաընկերությունը:
Հայտնի է Նորվեգիայում վերջին մեկ օրվա ընթացքում B.1.525 շտամով վարակման մոտ 10 դեպքի մասին:
«Մենք դեռ չգիտենք ՝ այն ավելի վարակիչ է, թե ոչ, բայց դա միանգամայն հավանական է», – ինստիտուտի բաժնի ղեկավար Լինե Վոլդի խոսքը մեջբերում է հեռուստաընկերությունը:
Նրա խոսքով ՝ Նորվեգիայում արդեն հայտնաբերվել են կորոնավիրուսի տարբեր շտամներ։
Կարծիքներ