ՀՀ-ում ԵՄ դեսպանը Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ կողմից աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ կողմից աջակցություն տրամադրել Հայաստանի առողջապահական համակարգին

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

 

Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը:

 

Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը:

 

Հանդիպման ավարտին Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում