Տաջիկստանում ուժգին երկրաշարժ է եղել

Տաջիկստանում ուժգին երկրաշարժ է եղել

Տաջիկստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը Քարաքենջ քաղաքից 44 կմ հարավ-արևելք է, որտեղ ապրում է 2,8 հազար մարդ։ Օջախը 15 կմ խորության վրա է։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում