Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը
Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Գավառի բնակիչ՝ 50-ամյա Արտաշես Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանն աշխատում է Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային բաժնի պետ։
Կարծիքներ