Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների․ Վարդանյան

Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների․ Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի փաստաթղթի կարևորությանը:

 

«Սիրելի քաղաքացիներ,

 

Այսօր հրապարակվեց ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթուղթը, որին հաջորդեց ԱԳ նախարարի հարցազրույցը, որտեղ նա մանրամասն ներկայացրեց փաստաթղթում տեղ գտած դրույթներն ու կարգավորումները։ Ամփոփելով զրույցը՝ նախարարը դիմեց քաղաքացիներին՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։

 

Այսօրվա անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում քիչ պետություններ կան, որոնք կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված հստակ օրակարգ, այլ նաև այն վերածել առարկայական փաստաթղթերի, գործընթացների և հրապարակային պատասխանատվության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում