Հերտան նոր գլխավոր մարզիչ ունի
«Հերտայի» նոր գլխավոր մարզիչը հունգարացի մասնագետ Պալ Դարդայն է, ով մարզել է Բեռլինը ներկայացնող թիմը 2015–2019 թվականներին:
44-ամյա Դարդայը փոխարինեց «Հերտայի» գլխավոր մարզիչ Բրունո Լաբբադիային, ով կիրակի հեռացվեց աշխատանքից:
Դարդայը, ով վերջին մեկուկես տարի աշխատել է «Հերտայի» երիտասարդական թիմերի հետ, պայմանագիր է ստորագրել մինչև 2022 թվականը:
Նշենք, որ Դարդայը խաղացել է «Հերտայի» կազմում որպես խաղացող և ակումբի ռեկորդակիրն է Բունդեսլիգայում անցկացրած խաղերի քանակով (286):
«Հերտան» 18 խաղից հետո 17 միավորով 14-րդ տեղում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Հաջորդ տուրում բեռլինյան թիմը հունվարի 30-ին կխաղա «Այնտրախտի» հետ:
Կարծիքներ