ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականը 3-րդ տեղն է գրավել Ուկրաինայում անցկացված միջազգային մրցաշարում

ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականը 3-րդ տեղն է գրավել Ուկրաինայում անցկացված միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Ուկրաինայի Խարկով քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի: Թիմային ձևաչափով անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը: Այս մասին հաղորդել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հատկապես հաջող են հանդես եկել 46 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 70 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Նրանք անցկացրած 4-ական մենամարտից 3-ում հաղթանակ են տարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում