Ճապոնիայի հյուսիսում ձյան տեղումների պատճառով առանց էլեկտրականության է մնացել 19 հազար տուն

Առնվազն 19 հազար տուն Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո պրեֆեկտուրայում զրկվել է էլեկտրաէներգիայից՝ առատ ձյան հետևանքների պատճառով, որոնք պատել են երկրի մեծ տարածքները: Այս մասին կիրակի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը ։
Բացի այդ, վերականգնողական աշխատանքները շարունակվում են Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատա պրեֆեկտուրայում, որտեղ շուրջ 4,8 հազար տուն մնում է առանց էլեկտրականության։
Ավելի վաղ ձյան տեղումների հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ, ևս 48-ը վիրավորվել էին։ Զոհվածների և վիրավորների մեծ մասը տարեցներ են, որոնք զբաղվում էին ձնամաքրման աշխատանքներով։
Կարծիքներ