Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Սուքիասյանի

Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Սուքիասյանի

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: 

Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ 

Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում