Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տոներին ընդառաջ այցելել է Գյումրու երեխաների տուն:
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Նարեկ Մկրտչյանը դիտել է հաստատության սաների ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, փոխանցել ամանորյա նվերները՝ մաղթելով խաղաղ ու անհոգ մանկություն՝ սիրով ու ջերմությամբ շրջապատված։
Կարծիքներ