Դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը պաշտոնապես ներկայացրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանը
ԱՄՆ դեմոկրատ-օրենսդիրները պաշտոնապես Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը:
Ինչպես հայտնում է CNN-ը, բանաձևի շուրջ քննարկում կարող է տեղի ունենալ վաղը, երբ ներքին հարցերով հանձնաժողովը հաստատի բանաձևի ընդունումը, այնուհետև կարող է հաջորդել քվեարկությունը իմփիչմենթի հարցի շուրջ:
Ինչպես մեկնաբանում է աղբյուրը, գործող նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու պատճառը խռովություն հրահրելու մեջ մեղադրանքն է:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, որտեղ կոնգրեսականները հավաքվել էին հաստատելու դեմոկրատ գործիչ Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում: Թրամփը սոցցանցում արած գրառումներով խրախուսել էր խռովարարներին շարունակել գրոհը: Այդ գրառումներից հետո Twitter-ն ու Facebook-ը որոշում են կայացրել արգելափակել նախագահի էջերը:
Կարծիքներ