Ռոնալդուն երկու տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ

Ռոնալդուն երկու տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» թիմի հետ։ Այն նախատեսված է երկու տարով։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն։

Նոյեմբերին Ռոնալդուն խզել էր պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ։ Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ «Ալ-Նասրը» հետաքրքրվում է նրա ծառայություններով։

Ավելի վաղ «Ալ-Նասրը» Ռոնալդուին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր էր առաջարկել՝ ընդհանուր 500 մլն աշխատավարձով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում