Արարատի մարզում ավտոմեքենա է այրվել

Արարատի մարզում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 30-ին, ժամը 20:01-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել` 20:34-ին: Այրվել է «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Շ. Խ.) սրահը և բեռնախցիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում