Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Նոյեմբերի 27-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Հոգեկան առողջության կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Այրվել են 1 վագոն տնակ ամբողջությամբ և 1-ը՝ մասամբ։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Ոստիկանները պարզել են, որ կրակը բռնկվել է Նուբարաշեն Բ-5 այգեգործական թաղամասում բնակվող 74-ամյա Բենյամին Կ․-ին պատկանող տնակում: Ըստ նախնական տեղեկություների կրակը բռնկվել է հեղուկ գազի ջեռակի պատճառով։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում