ՀՀ-ն և Չեխիան կհամագործակցեն ռազմական նշանակության արտադրության և ներմուծման հարցերում

ՀՀ-ն և Չեխիան կհամագործակցեն ռազմական նշանակության արտադրության և ներմուծման հարցերում

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի մեկնարկին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց 2019 թվականի ապրիլի 9–ին Երևանում ստորագրված ՀՀ–ի և Չեխիայի Կառավարության մինչև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ համաձայնագրով սահմանվում է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենազավորման որակի նկատմամբ հսկողության ապահովման անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհրաժեշտ աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները։

«Համաձայնագրի դրություների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններն են ՀՀ և Չեխիայի պաշտպանության նախարարությունը։ Համաձայնագիրը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է սահամանդրության պահանջներին համապատասխանող»,– նշեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում