Երևանում վաղվանից երթուղի դուրս կգա առաջին էլեկտրոավտոբուսը
«Պարոն Բեջանյան, մենք այսօր ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք, և եթե չեմ սխալվում ձեր բալանսին պետք է նստի այդ ավտոբուսը»:
Այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանին: Վերջինս արձագանքեց, որ Էլեկտրոավտոբուսն արդեն իրենց տարածքում է, և վաղվանից դուրս կգա երթուղի:
Տիգրան Ավինյանը նկատեց. «Մենք ներմուծել ենք առաջին էլեկտրոավտոբուսը Երևան և պլանավորում ենք համապատասխան մրցույթ, որով պետք է ներմուծենք 250 էլեկտրաավտոբուսներ Երևանի տրանսպորտային ցանցում ներդնելու համար, որոնք կփոխարինեն երկար ծառայալ «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին և մանուշակագուն ավտոբուսներին, որոնք այս պահի դրությամբ շարժակազմի նվազ լինելու պատճառով ոչ պատշաճ ծառայություն են մատուցում Երևան քաղաքին: Ամբողջապես և՛ որակապես կփոխվեն, և՛ քանակապես կավելալան, և ամենակարևորը մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել, որը ամենակարևոր մեր հանձնառություններից մեկն է՝ օդի որակի բարելավման տեսակից: Երևան քաղաքում մենք խստորեն պետք է հետևենք օդի որակին և էլեկտրոավտոբուսները այդ ճանապարհին կարևոր քայլերից մեկն է»:
Կարծիքներ