Զելենսկին առաջարկում է ընդլայնել նորմանդական ձևաչափը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայանում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Կանադային նորմանդական ձևաչափին ներգրավելու հարցով: Այս մասին նա հայտնել է Financial Times-ին տված հարցազրույցում:
«Հիմա ես մասնակցում եմ մի գործընթացի, որը մշակվել է մինչև իմ գալը: Մինսկյան պրոցեսը պետք է լինի ավելի ճկուն այս իրավիճակում: Այն պետք է ծառայի ներկայի, ոչ թե անցյալի նպատակներին: Կա երկու տարբերակ. մենք կարող ենք փոխել մինսկյան ձևաչափը կամ օգտագործել մեկ այլ ձևաչափ: Արագությունը նշանակություն ունի: Այս պրոցեսի տեմպերը կարևոր են, քանի որ մենք մարդկանց ենք կորցնում ամեն օր»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին նաև նշել է, որ ցանկություն ունի հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, նրան «չի մտահոգում հանդիպման վայրը, կարևորը բովանդակությունն է»:
Կարծիքներ