Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը

Կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Սուրեն Հասմիկյանը (Սուրեն Հակոբյան) ծնվել է 1935 թվականին Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր՝ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու դեպքում, ի պատիվ տատի, ընտրել «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում