Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ այս տարվանից մեկնարկեց դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում