«Ֆեյսբուքը» հեռացրել է Արցախի նախագահի պաշտոնական էջը

«Ֆեյսբուքը» հեռացրել է Արցախի նախագահի պաշտոնական էջը

ԼՂ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել:

Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:

Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԼՂ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում:

ԼՂ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում